22:27  ,  4 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» հայտացուցակը

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի համար՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»

Դարպասապահներ․ Սամիր Հանդանովիչ, Ալեքս Կորդաց, Անդրե Օնանա։

Պաշտպաններ․ Դենզել Դյումֆրիս, Ստեֆան Դե Վրեյ, Ռաուլ Բելանովա, Ֆրանչեսկո Աչերբի, Ֆեդերիկո Դիմարկո, Դանիլո Դամբրոզիո, Մատեո Դարմիան, Միլան Շկրինյար, Ալեսանդրո Բաստոնի։

Կիսապաշտպաններ․ Ռոբերտո Գալյարդինի, Ռոբին Գոսենս, Կրիստիան Ասլանի, Հական Չալհանօգլու, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելա, Մարցելո Բրոզովիչ։

Հարձակվողներ․ Էդին Ջեկո, Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա, Ռոմելու Լուկակու։

Առաջին տուրում «Ինտերը» սեպտեմբերի 7-ին կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ C խմբում ընդգրկված են նաեւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» եւ չեխական «Վիկտորիա Պլզենը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում