20:16  ,  4 սեպտեմբերի, 2022

Նորամուտի խաղում Մարտին Բրեյթուեյթը հաղթանակ բերեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Բարսելոնայի «Էսպանյոլը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 83-րդ րոպեին խփեց 31-ամյա դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, որն այս շաբաթ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Էսպանյոլ» եւ նշեց նորամուտը։

«Աթլետիկը» 7 միավորով 6-րդն է, «Էսպանյոլն» այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ եւ 14-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Էսպանյոլ»՝ 0:1 (տեսանյութ)

Մարտին Բրեյթուեյթ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում