18:58  ,  4 սեպտեմբերի, 2022

«Լեսթեր Սիթին» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց 2:5 հաշվով։

«Բրայթոնը» 13 միավորով չորրորդն է, «Լեսթեր Սիթին» վերջինն է՝ 1 միավոր։ 

Առաջին տուրում «Բրենթֆորդի» հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո «Լեսթեր Սիթին» 5 անընդմեջ պարտություն է կրել։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բրայթոն» - «Լեսթեր Սիթի»՝ 5:2 (տեսանյութ)

Լյուկ Թոմաս, 10, ինքնագոլ, Մոյսես Կայսեդո, 15, Լեանդրո Տրոսարդ, 64, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 71, 11մ, 90+7  -  Կելեչի Իհեանաչո, 1, Պատսոն Դակա, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում