18:49  ,  4 սեպտեմբերի, 2022

«Ուրարտուի» հաղթանակը, Մայրովիչի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

«Ուրարտուի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։

«Ուրարտուն» 12 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Ալաշկերտից»։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1:4

Միքայել Միրզոյան, 49 - Մաքսիմ Մայրովիչ, 15, 46, 80, Սերգեյ Մկրտչյան, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում