01:08  ,  4 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նանտի» հետ։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

ՊՍԺ-ն 16 միավորով հավասարվեց «Մարսելին» եւ առաջինն է, «Նանտը» 10-րդն է՝ 6 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 18, 54, Նունու Մենդեշ, 68

 Հեռացում՝ Ֆաբիո («Նանտ»), 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում