01:00  ,  4 սեպտեմբերի, 2022

Ռաֆինյայի, Լեւանդովսկու եւ Գարսիայի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեւիլիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։

«Բարսելոնան» 10 միավորով երկրորդն է, առաջատար «Ռեալն» ունի 12 միավոր։ «Սեւիլիան» 17-րդն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 0:3 (տեսանյութ)

Ռաֆինյա, 21, Ռոբերտ Լեւանդովսկի, 36, Էրիկ Գարսիա, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում