00:44  ,  4 սեպտեմբերի, 2022

«Նապոլին» ուժեղ էր «Լացիոյից», Կվարացխելիայի հաղթական գոլը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Նապոլին» Հռոմում մրցեց «Լացիոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 11 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանը»։ «Լացիոն» 7-րդն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լացիո» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)

Մատիա Ցականյի, 4 -  Կիմ Մին Ջե, 38, Խվիչա Կվարացխելիա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում