22:43  ,  3 սեպտեմբերի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» չպահպանեց հաղթական հաշիվը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ «Ռեալ Սոսիեդադից» հավասարությունը վերականգնեց նիգերիացի հարձակվող Ումար Սադիկը։

«Աթլետիկոն» 7 միավորով 6-րդն է, «Ռեալ Սոսիեդադը» նույնպես ունի 7 միավոր եւ 8-րդն է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ումար Սադիկ, 55 - Ալվարո Մորատա, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում