20:24  ,  3 սեպտեմբերի, 2022

«Ռեալը» պարտության մատնեց «Բետիսին» եւ առաջինն է (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Արքայական ակումբից աչքի ընկան բրազիլացի հարձակվողներ Ժունիոր Վինիսիուսն ու Ռոդրիգոն։

«Ռեալը» չորրորդ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բետիսն» առաջին պարտությունը կրեց եւ երկրորդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

 «Ռեալ» - «Բետիս»՝ 2:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 9, Ռոդրիգո, 65  -  Սերխիո Կանալես, 17

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով