20:15  ,  3 սեպտեմբերի, 2022

«Տոտենհեմի» եւ «Չելսիի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Տոտենհեմը» տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։ «Տոտենհեմի» գոլերը խփեցին դանիացի կիսապաշտպան Պիեր-Էմեիլ Հոյբերգը եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» 14 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆուլհեմը» 10-րդն է՝ 8 միավոր։

«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 2:1։ Հյուրերն առաջինը հասան հաջողության, սակայն գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին վերջնամասում անգլիացի պաշտպան Բեն Չիլուելի եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի խփած գոլերը։

«Չելսին» 10 միավորով 5-րդն է։ «Վեստ Հեմն» ունի 4 միավոր եւ 17-րդն է։ 10 միավորով չորրորդ տեղ բարձրացավ «Բրենթֆորդը», որը սեփական խաղադաշտում խոշոր հաշվով պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին»՝ 5:2։ «Բրենթֆորդից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Այվան Տոնին։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Պիեր-Էմեիլ Հոյբերգ, 40, Հարի Քեյն, 75 - Ալեքսանդր Միտրովիչ, 83

«Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Բեն Չիլուել, 76, Կայ Հավերց, 88 - Մայքլ Անտոնիո, 62

«Բրենթֆորդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 5:2 (տեսանյութ)

Այվան Տոնի 30, 11 մ, 43, 58, Բրայան Մբեմո, 80, Յոան Վիսա, 90+1 - Լուիս Սինիստերա, 45+1, Մարկ Ռոկա, 79

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով