Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» տանը մրցեց «Լեռնային Արցախի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 29-րդ րոպեին խփեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։
«Նոան» ու «Արարատը» խաղացին ոչ ոքի՝ 0:0:
«Փյունիկը» 5 խաղից հետո 9 միավորով 5-րդն է։ «Լեռնային Արցախը» 7-րդն է՝ 7 միավոր։ «Արարատը» վաստակել է 8 միավոր եւ 6-րդն է։ «Նոան» վերջինն է՝ 2 միավոր։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»՝ 1:0
Լուկա Յուրիչիչ, 29
«Նոա» - «Արարատ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում