19:09  ,  3 սեպտեմբերի, 2022

«Ֆիորենտինան» ու «Յուվենտուսը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Հյուրերն առաջինը հասան հաջողության լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի գոլի շնորհիվ արդեն 9-րդ րոպեին։

«Ֆիորենտինային» պարտությունից փրկեց կոտդիվուարցի հարձակվող Կրիստիան Կուամեի գոլը 29-րդ րոպեին։ «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը 44-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

«Յուվենտուսը» 9 միավորով չորրորդ տեղում է, «Ֆիորենտինան» վաստակել է 6 միավոր եւ 10-րդն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Կրիստիան Կուամե, 29 - Արկադիուշ Միլիկ, 9

Չիրացրած 11մ՝ Լուկա Յովիչ («Ֆիորենտինա»), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով