00:58  ,  3 սեպտեմբերի, 2022

US Open․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, որը երրորդ շրջանում վնասվածք ստացավ եւ հրաժարվեց պայքարից։ Խաչանովը հաղթեց առաջին սեթում (6:3), պարտվեց երկրորդում (4:6), երրորդ սեթում Խաչանովն առջեւում էր 6:5 հաշվով։

Հաջորդ շրջանում Խաչանովը կմրցի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի եւ ավստրալացի Ալեքս դե Մինորի դիմակայության հաղթողի հետ։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս