00:23  ,  3 սեպտեմբերի, 2022

«Բորուսիան» հաղթեց Ռոյսի գոլի շնորհիվ եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» 79 հազար երկրպագուների ներկայությամբ մրցեց «Հոֆենհայմի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 16-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բորուսիան» 12 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 5-րդն է՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով