18:58  ,  2 սեպտեմբերի, 2022

«Ալաշկերտն» ուժեղ էր «Շիրակից», «Արարատ-Արմենիան»՝ «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 3:0 hաշվով։

Երեւանի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

6 խաղից հետո «Ալաշկերտը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 5 հանդիպում եւ 10 միավորով երկրորդն է։ «Վանը» (6 խաղ) երրորդն է՝ 10 միավոր։ «Շիրակը» 6 խաղում վաստակել է 4 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 3:0

Արտակ Եդիգարյան 38, 11մ, Բլադիմիր Դիաս, 65, 88

Հեռացում՝ Ջեյմս («Ալաշկերտ»), 57

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:4

Խոնատան Դուարտե, 32, 73, Ուիլֆրիդ Էզա, 60, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով