16:45  ,  2 սեպտեմբերի, 2022

Ալեքսանդր Կարապետյանը՝ «Փյունիկի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել «Ալաշկերտից» հեռացած 34-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում