15:40  ,  2 սեպտեմբերի, 2022

US Open. Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույերը պարտվել են զուգախաղում

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց զուգախաղում Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը չկարողացան դուրս գալ երկրորդ շրջան։

Ամերիկացի թենիսիստուհիները մեկնարկում մրցեցին Չեխիայի ներկայացուցիչներ Լյուցիա Գրադեցկայի եւ Լինդա Նոսկովայի հետ, որոնք առավելության հասան 7:6 (7:5), 6:4 հաշվով։

Երկրորդ շրջանում Գրադեցկայան ու Նոսկովան կմրցեն չիլիացի Ալեքսա Գուարաչիի եւ սլովենացի Անդրեա Կլեպաչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով