00:39  ,  2 սեպտեմբերի, 2022

«Ատալանտան» հաղթեց «Տորինոյին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, որը երկու գոլը խփեց 11-մետրանոցից։

«Ատալանտան» 10 միավորով հավասարվեց «Ռոմային» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ։ «Տորինոն» 9-րդն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ատալանտա» - «Տորինո»՝ 3:1 (տեսանյութ)

Տյոն Կոպմեյներս, 45+4, 11մ, 47, 84, 11մ - Նիկոլա Վլաշիչ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով