23:06  ,  1 սեպտեմբերի, 2022

20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը վերադարձել է «Փյունիկ»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» համալրում ունի: Վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պետրոսյանը «Փյունիկի» սան է, գլխավոր թիմում  նորամուտը նշել է 16 տարեկանում՝ 2018թ․ սեպտեմբերի 19-ին փոխարինման մտնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության` «Ալաշկերտի» դեմ խաղում։

Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019թթ․ առաջնությունում Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, նաև 2 խաղ է անցկացրել Հայաստանի գավաթի խաղարկությունում։

2020-ի տարեսկզբին, Գրենիկ Պետրոսյանը վարձավճարով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ելույթ ունեցող ԲԿՄԱ, որտեղ 2020-2021թթ․ մրցաշրջանում 27 խաղում խփել է 16 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում՝ նա բանակայինների կազմում հանդես է եկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում՝ 25 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է մեկնարկային բոլոր 5 խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում