01:16  ,  1 սեպտեմբերի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին», «Վեստ Հեմն» ու «Տոտենհեմը» հաղթողի չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերն առաջինը հասան հաջողության թիմի նորեկ, շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլի շնորհիվ առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում հավասարությունը վերականգնեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ ավելացված ժամանակում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն։

«Վեստ Հեմն» ու «Տոտենհեմը» խաղացին ոչ ոքի՝ 1:1:

«Լիվերպուլը» 8 միավորով 5-րդն է, «Տոտենհեմը» երրորդն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 61, Ֆաբիու Կարվալյու, 90+8 - Ալեքսանդր Իսակ, 38

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 55 - Տիլո Կերեր, 34, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում