00:46  ,  1 սեպտեմբերի, 2022

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ, «Նապոլին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Սպեցիային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Թուրինյան թիմից գոլի հեղինակ դարձան սերբ հարձակվող Դուշան Վլահովիչն ու լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։

«Նապոլին» տանը մրցեց «Լեչեի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Նապոլին» 8 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» նույնքան միավորով չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Յուվենտուս» - «Սպեցիա»՝ 2:0 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 9, Արկադիուշ Միլիկ, 90+2

«Նապոլի» - «Լեչե»՝ 1:1

Էլիֆ Էլմաս, 27 - Լորենցո Կոլոմբո, 31

Չիրացրած 11մ՝ Լորենցո Կոլոմբո, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով