00:23  ,  1 սեպտեմբերի, 2022

«Արսենալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները, Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Արսենալը» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բրազիլացիներ Գաբրիել Ժեզուսի եւ Գաբրիել Մարտինելիի գոլերի շնորհիվ՝ 2:1:

«Արսենալը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը 6:0 հաշվով պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվերսը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 2:1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 30, Գաբրիել Մարտինելի, 77 - Դուգլաս Լուիս, 74 

«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 6:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 12, 23, 38, Ժոաու Կանսելու, 50, Խուլիան Ալվարես, 65, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում