22:31  ,  31 օգոստոսի, 2022

«Լացիոն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակն ու առաջատար «Ռոմային» հավասարվելու հնարավորությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի միակ գոլը 21-րդ րոպեին սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի փոխանցումից հետո խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ բացելով խաղի հաշիվը։

«Սամպդորիային» պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադինիի գոլը ավելացված երկրորդ րոպեին։

«Լացիոն» 8 միավորով չորրորդն է։ Առաջատար «Ռոման» ունի 10 միավոր։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 9 միավոր։ 8 միավորով երրորդն է «Միլանը»։ «Սամպդորիան» ունի 2 միավոր եւ 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սամպդորիա» - «Լացիո»՝ 1:1 (տեսանյութ)

Մանոլո Գաբյադինի, 90+2 - Չիրո Իմոբիլե, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում