17:44  ,  31 օգոստոսի, 2022

ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգա․ «Փյունիկի» Մ-18 թիմի մրցակիցները

Տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված էր ներքին չեմպիոնների ուղում:

Վիճակահանության արդյունքում երեւանյան թիմին բաժին է հասել ֆրանսիական «Նանտը», հաղորդում է ակումբի կայքը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Նանտում, պատասխան խաղը՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում։

Երկրորդ փուլի վիճակահանությամբ՝ այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Մյոլդե (Նորվեգիա) - «Հիբերնիան» (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում