11:58  ,  31 օգոստոսի, 2022

Գագիկ Սարգսյանը վերընտրվել է ՀԴՍՖ-ի նախագահի պաշտոնում

Գագիկ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 5 տարի ժամկետով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գագիկ Սարգսյանը 2005-2016-ին եղել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021-ին՝ փոխնախագահը և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Ընտրվել է նաև Ֆեդերացիայի նախագահություն՝ 17 անդամներով։

Ֆեդերացիայի համաժողովում փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում.

փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է՝ «Հայաստանի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ:

Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարադահուկավազք, պարալեռնադահուկային սպորտ և պարասնոուբորդ մարզաձևերը:

Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում