00:59  ,  31 օգոստոսի, 2022

«Չելսին» պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը բացեց խաղի հաշիվը 23-րդ րոպեին անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի գոլի շնորհիվ։ Սակայն 5 րոպե անց բելգիացի կիսապաշտպան Ռոմեա Լավին վերականգնեց հավասարությունը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Սաութհեմփթոնի» հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Ադամ Արմստրոնգը։

«Սաութհեմփթոնը» 7 միավորով 7-րդն է, «Չելսին» նույնպես ունի 7 միավորո եւ 8-րդն է։

«Լիդս Յունայթեդը» տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ եւ 8 միավորով 5-րդն է։ «Էվերտոնը»  15-րդն է՝ 3 միավոր։  

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

 «Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոմեո Լավիա, 28, Ադամ Արմստրոնգ, 45+1 - Ռահիմ Ստերլինգ, 23

«Լիդս Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)

Լուիս Սինիստերա, 55 - Էնթոնի Գորդոն, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում