01:04  ,  30 օգոստոսի, 2022

US Open. Աշխարհի առաջին ռակետի վստահ մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը վստահ հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանող ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 111-րդ ռակետ, ամերիկացի Ստեֆան Կոզլովի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 1 րոպե։

Երկրորդ շրջանում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշը (58)։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 60,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով