18:54  ,  29 օգոստոսի, 2022

Ֆելիքս Աֆենա-Գյանը հեռացավ «Ռոմայից»

Գանայի ազգային հավաքականի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը հեռացավ իտալական «Ռոմայից»։ 19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել իտալական «Կրեմոնեզեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 7 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Ֆելիքս Աֆենա-Գյանը մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում