17:34  ,  29 օգոստոսի, 2022

Էրիկ Վարդանյանի նշանադրությունը՝ «Շիրակի» ստադիոնում (ֆոտո)

Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է։ Արարողությունն ու ֆոտոսեսիան տեղի է ունեցել Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում։

«Մեր մարզադաշտում սրտեր են հավերժ իրար կապվում։

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելի Հասմիկի հետ։

Ակումբի ամբողջ անձնակազմի անունից մաղթում ենք նորաստեղծ զույգին ՝ անսահման սեր և ընտանեկան ջերմություն»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում