12:53  ,  29 օգոստոսի, 2022

Հայաստանի Մ-15 թիմը հավաք կանցկացնի եւ կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը օգոստոսի 29-ից 30-ը կանցկացնի մարզումներ, իսկ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը՝ մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի Մ-15 հավաքականը սեպտեմբերի 4-ին կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ կմասնակցի ՈւԵՖԱ-ի Մ-15 Զարգացման մրցաշարին։ Մրցակիցները կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն և Մալայզիան։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Ավոյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-1»

Նուբար Գիշյան - «Ուրարտու-1»

Պաշտպաններ

Հայկ Ստեփանյան - «Ուրարտու-1»

Հայկազ Եղիազարյան - «Ուրարտու-1»

Սամվել Մովսիսյան - «Ուրարտու-1»

Շանթ Բեյբության - Ակադեմիա

Համլետ Կարապետյան - Ակադեմիա

Դավիթ Դոխոյան - «Փյունիկ-1»

Միքայել Հակոբյան - «Միկա 2008»

Էդուարդ Մարտիրոսյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Վիլյամ Տոնոյան - «Փյունիկ-1»

Մարտին Շահգելդյան - «Փյունիկ-1»

Գագիկ Կարապետյան - «Փյունիկ-1»

Ռուբեն Կարապետյան - «Փյունիկ-1»

Ալեն Սահակյան - «Փյունիկ-1»

Դավիթ Դավթյան - «Փյունիկ-1»

Հայկ Սիմոնյան - «Ուրարտու-1»

Դիլան Մերիկյան - «Սպորտինգ Կանզաս Սիթի» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Սարգիս Գասպարյան - «Ուրարտու-1»

Արտյոմ Ալեքսանյան - «Փյունիկ-1»

Հենրիկ Իգիթյան - Ակադեմիա

Վահագն Նահապետյան - Ակադեմիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում