00:43  ,  29 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից Նեյմարի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնակոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Մոնակոյի» գերմանացի հարձակվող Կեւին Ֆոլանդը 20-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմին պարտությունից փրկեց բրազիլացի հարձակվող Նեյմարի գոլը 11-մետրանոցից 70-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 10 միավորով առաջինն է։ Հաջորդ երկու տեղերում ընթացող «Մարսելն» ու «Լանսը» նույնպես ունեն 10-ական միավոր։ «Մոնակոն» 12-րդն է՝ 5 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 1:1 (տեսանյութ)

Նեյմար, 70, 11մ  - Կեւին Ֆոլանդ, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով