22:43  ,  28 օգոստոսի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Վերոնային»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

«Ատալանտայի» միակ գոլը խփեց հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

«Ատալանտան» 7 միավորով հավասարվեց առաջատարներ «Միլանին», «Լացիոյին», «Տորինոյին» եւ «Ռոմային»։ «Վերոնան»  16-րդն է՝ 1 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 0:1 

Տյոն Կոպմեյներս, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում