Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Վերոնային»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
«Ատալանտայի» միակ գոլը խփեց հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։
«Ատալանտան» 7 միավորով հավասարվեց առաջատարներ «Միլանին», «Լացիոյին», «Տորինոյին» եւ «Ռոմային»։ «Վերոնան» 16-րդն է՝ 1 միավոր։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Վերոնա» - «Ատալանտա»՝ 0:1
Տյոն Կոպմեյներս, 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում