21:25  ,  28 օգոստոսի, 2022

«Տոտենհեմին» հաղթանակ բերեց Քեյնի 2 գոլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որին գոլային փոխանցում կատարեց շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։

56-րդ րոպեին Քեյնն ուներ հաշիվը կրկնապատկելու հնարավորություն, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Սեյվի հեղինակ դարձավ անգլիացի դարպասապահ Դին Հենդերսոնը։ Երկրորդ գոլը Քեյնը խփեց 81-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի փոխանցումից հետո։

«Տոտենհեմը» 10 միավորով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» ու «Բրայթոնին» եւ երրորդն է։ Առաջատարը «Արսենալն» է՝ 12 միավոր։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 13-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ»՝ 0:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 5, 81

Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում