19:41  ,  28 օգոստոսի, 2022

«Քյոլնը» խաղաց ոչ ոքի, Ադամյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Քյոլնը» սեփական խաղադաշտում մրցեց «Շտուտգարտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0։

Հյուրերը 56-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով, սակայն թվային առավելությունը գոլի վերածել «Քյոլնը» չկարողացավ։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ անցկացրեց երկրորդ խաղակեսը։

«Քյոլնը» 6 միավորով 8-րդն է, «Շտուտգարտը» 11-րդն է՝ 3 միավոր։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Քյոլն» - «Շտուտգարտ»՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Լուկա Պֆայֆեր («Շտուտգարտ»), 56  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում