19:24  ,  28 օգոստոսի, 2022

Բելգիայի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Բելգիայի Մեծ մրցանակն ավարտվեց տիտղոսը պաշտպանող Մաքս Ֆերստապենի հաղթանակով։ «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդը մեկնարկել էր 14-րդ տեղից, սակայն կարողացավ վերջնագիծ հասնել առաջինը։

Ընդհանուր հաշվարկի առաջատարը նույնպես Ֆերստապենն է՝ 284 միավոր։

Ֆորմուլա-1, Բելգիայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 44 շրջան
  2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +17,841
  3. Կառլոս Սայնս («Ֆերարի») +26,886
  4. Ջորջ Ռասել («Մերսեդես») +29,140
  5. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին») +1.13,256
  6. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +1.14,936
  7. Էստեբան Օկոն («Ալպին») +1.15,640
  8. Սեբաստիան Ֆետել («Աստոն Մարտին») +1.18,107
  9. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի») +1.32,181
  10. Ալեքս Ալբոն («Ուիլյամս») +1.41,900
  11. Լանս Ստրոլ («Աստոն Մարտին») +1.43,078
  12. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1.44,739
  13. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի») +1.45,217
  14. Չժոու Գուանյույ («Ալֆա Ռոմեո») +1.46,252
  15. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն») +1.47,163
  16. Կեւին Մագնուսեն («Հաաս») +1 շրջան
  17. Միկ Շումախեր («Հաաս») +1 շրջան
  18. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +1 շրջան

Դուրս են մնացել․

Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմերո»)

Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English