13:14  ,  28 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ն պայմանագիր կկնքի Ֆաբիան Ռուիսի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջիկա օրերին ձեռք կբերի իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, հաղորդում է Goal.com-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 24 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։

Անցած մրցաշրջանում Ֆաբիան Ռուիսը «Նապոլիի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրան հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար ձեռք բերելու ցանկություն ուներ Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English