12:08  ,  28 օգոստոսի, 2022

Զոմերի անհավանական ռեկորդը՝ 19 սեյվ «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը Բունդեսլիգայում մեկ հանդիպման ընթացքում սեյվերի ռեկորդը հասցրել է 19-ի։

Չեմպիոն «Բավարիայի» դեմ չորրորդ տուրի խաղում 33-ամյա շվեյցարացի դարպասապահը մրցակցի կատարած 20 հարվածից բաց է թողել միայն մեկը։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Նախորդ ռեկորդը 2022թ․ հունվարին սահմանել էր Բեռլինի «Հերտայի» 30-ամյա գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Շվոլովը, որը «Բավարիայի» դեմ խաղում հետ էր մղել 14 հարված։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում