00:40  ,  28 օգոստոսի, 2022

«Միլանը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի եւ ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի գոլերը։

«Միլանը» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 7-ական միավոր ունեն նաեւ «Լացիոն», «Տորինոն» եւ «Ռոման»։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 1 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 2:0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 21, Օլիվիե Ժիրու, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում