22:32  ,  27 օգոստոսի, 2022

«Յուվենտուսն» ու «Ռոման» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ռոմային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատասխան գոլը խփեց 69-րդ րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

«Ռոման» 7 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» 6-րդն է՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 2  - Թեմի Աբրահամ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով