Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ռոմային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1։
Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատասխան գոլը խփեց 69-րդ րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։
«Ռոման» 7 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» 6-րդն է՝ 5 միավոր։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)
Դուշան Վլահովիչ, 2 - Թեմի Աբրահամ, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում