Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 43-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Մարկու Տյուրամի գոլի շնորհիվ։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմին պարտությունից փրկեց գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի գոլը 83-րդ րոպեին։
«Բավարիան» 10 միավորով առաջատարն է, նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ունիոն Բեռլինը»։ «Բորուսիան» 6-րդն է՝ 8 միավոր։
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1:1 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 83 - Մարկու Տյուրամ, 43
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում