22:26  ,  27 օգոստոսի, 2022

«Արսենալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում առաջատար «Արսենալը» տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 56-րդ րոպեին աչքի ընկավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։

64-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արսենալի» ավագ, նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

Դաշտի տերերի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալիանսը։

«Արսենալը» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 10-ական միավոր ունեն «Մանչեսթեր Սիթին» ու «Բրայթոնը»։ «Ֆուլհեմը» 11-րդն է՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 64, Գաբրիել Մագալիանս, 86 - Ալեքսանդր Միտրովիչ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում