20:55  ,  27 օգոստոսի, 2022

«Արարատն» ուժեղ էր «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5 տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց 26-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։

«Վանը» 10 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալաշկերտից» հետ է 3 միավոր։ «Արարատը» չորրորդն է՝ 7 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1:0

Ալիկ Առաքելյան, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով