Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվեց «Շալկեին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով։ «Ունիոն Բեռլինը» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ անցավ չեմպիոն «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։
4 խաղից հետո 9 միավորով երրորդ տեղում է «Ֆրայբուրգը»։
9-ական միավոր ունեն նաեւ չորրորդ եւ 5-րդ տեղերում ընթացող «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան»։
Այս տուրում «Հոֆենհայմը» 1:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին», Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր Բեռլինի «Հերտայից»` 1:0։
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 1։0 (տեսանյութ)
Դենիս Գայգեր, 38
«Շալկե» - «Ունիոն Բեռլին»՝ 1:6 (տեսանյութ)
Մարիուս Բյուլտեր, 31, 11մ - Մորտեն Տորսբյու,6, Շերալդո Բեքեր, 36, 46, Յանիկ Հաբերեր, 45+3, Սվեն Միխել, 87, 90
«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1
Անտոնի Մոդեստ, 32
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում