17:21  ,  27 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոն։

Երկրորդ խաղում անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում չէին անգլիացի պաշտպան, թիմի ավագ Հարի Մագուայրն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 68-րդ րոպեին փոխարինեց անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյին։

«Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալից» տեղափոխված բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, որը 80-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգային։

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Սաութհեմփթոնը» 13-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 55

«Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Բրայթոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 18:00

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 18:00

«Լիվերպուլ» - «Բորնմուտ»՝ 18:00

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում