16:23  ,  27 օգոստոսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» խաղացանկը H խմբում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարը կսկսի Շվեյցարիայում՝ սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելով «Բազելին»։

Հաստատվել է H խմբի խաղացանկը։ Խմբում ընգդրկված են նաեւ Լիտվայի «Ժալգիրիսը» եւ Սլովակիայի «Սլովան Բրատիսլավան», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Սեպտեմբերի 8

«Բազել» - «Փյունիկ»

Սեպտեմբերի 15

«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա»

Հոկտեմբերի 6

«Փյունիկ» - «Ժալգիրիս»

Հոկտեմբերի 13

«Ժալգիրիս» - «Փյունիկ»

Հոկտեմբերի 27

«Սլովան Բրատիսլավա» - «Փյունիկ»

Նոյեմբերի 3

«Փյունիկ» - «Բազել»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս