14:17  ,  27 օգոստոսի, 2022

Նադալ․ Ցավալի է, բայց բոլորս էլ վաղուց գիտեինք, որ Ջոկովիչը չի մասնակցելու US Open-ին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բացակայությունը ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

«Ցավալի է, բայց բոլորս էլ վաղուց գիտեինք, որ Ջոկովիչը չի մասնակցելու US Open-ին, եթե չլինի կորոնավիրուսի դեմ պատվաստման կանոնների փոփոխություն։ Այդ մասին հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ։ Շատ ցավալի նորություն է։

Վատ է, երբ աշխարհի լավագույն թենիսիստները չեն մասնակցում այսպիսի մրցաշարի։ Բայց ես միշտ ասել եմ, որ սպորտը ավելին է, քան առանձին մեկ մարզիկը»,- Նադալի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ջոկովիչը չի պատվաստվել կորոնովիրուսի դեմ։ ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում