01:21  ,  27 օգոստոսի, 2022

Պատանեկան ԱԱ․ Գոռ Կարապետյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ։

81 կգ քաշային կարգում հայ մարզիկը եզրափակիչում պարտության մատնեց ուզբեկ Ալիշեր Սամանովին (տեսանյութ

Գոռ Կարապետյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ հաղթելով խորվաթ Բրունո Ռոզգային։ 1/8 եզրափակիչ նա պարտության էր մատնել հոլանդացի Պեպին Կրաակին։

Քառորդ եզրափակիչում Գոռ Կարապետյանը առավելության էր հասել ադրբեջանցի Ջամալ Բագիշովի, կիսաեզրափակիչում՝ սերբ Դուշան Գրահովաչի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում