00:40  ,  27 օգոստոսի, 2022

«Ինտերը» պարտվեց Հռոմում՝ 1:3 (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում փոխչեմպիոն «Ինտերը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվեց «Լացիոյի» հաղթանակով բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը վերականգնեց հավասարությունը, սակայն 75-րդ րոպեին հռոմեական թիմին առաջ մղեց հաշվի մեջ իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն։ 86-րդ րոպեին «Լացիոյի» առավելությունն ամրապնդեց իսպանացի հարձակվող Պեդրոն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո եւ հայտավորված չէր։

«Լացիոն» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Ինտերը» չորրորդն է՝ 6 միավոր։ 3 տուրից հետո 6-ական միավոր ունեն նաեւ «Նապոլին» ու «Ռոման»։ 

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)

Ֆելիպե Անդերսոն, 40, Լուիս Ալբերտո, 75, Պեդրո, 86  -  Լաուտարո Մարտինես, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում